ԱՄՆ-ը Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր
Միացյալ Նահանգները Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերազմն ավարտելու համար, գրում է «Նյու Յորք թայմսը»:
«Դեռևս պարզ չէ, թե որքանով է ծրագիրը տարածվել իրանցի պաշտոնյաների շրջանում և Իրանը կընդունի՞ այն որպես բանակցությունների հիմք։ Հայտնի չէ նաև, թե ծրագրին աջակցո՞ւմ է Իսրայելը, որը ԱՄՆ-ի հետ միասին փետրվարի վերջին գործողություն է սկսել Իրանի դեմ։ Դրանում ներառված են անվտանգության հիմնական հարցերը, այդ թվում՝ միջուկային ծրագիրը և ծովային ուղիների վերականգնումը»,- գրված է հաղորդագրության մեջ:

