Նարեկ Կարապետյանը կարծում է, որ մեկ ամսում կձերբակալվի. Մարիո Նավֆալի
«Նարեկ Կարապետյանն ակնկալում է, որ մեկ ամսվա ընթացքում կձերբակալվի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի հարցազրուցավար Մարիո Նավֆալին, որն օրեր առաջ զրուցել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետ։
«Նարեկ Կարապետյանն այն ընդդիմադիր առաջնորդն է, ով ասում է այն, ինչ դիվանագետներից շատերը չեն ասի: Հայաստանի վարչապետը բանտարկում է ընդդիմության առաջնորդներին և հարձակվում եկեղեցու վրա, մինչդեռ թմրանյութերի հետ կապված հանցագործությունները հինգ անգամ ավելացել են երկրում»,- հարցազրույցից հատվածներ է հրապարակել Մարիո Նավֆալին։
Նրանք նաև զրուցել են Իրանում տեղի ունեցող պատերազմի մասին․
«Հայաստանը գտնվում է Իրանի սահմանի մոտ, նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին և Թուրքիային։ Եթե այս պատերազմը անկայունացնի Իրանը, Հարավային Կովկասը մեկ գիշերվա ընթացքում կդառնա հաջորդ ճգնաժամային գոտին։ Իրանի փլուզումը նման չի լինի Իրաքին։ Այն կլինի չորս անգամ ավելի վատ։ Ավելի շատ էթնիկ փոքրամասնություններ, ավելի շատ անջատողական շարժումներ, ավելի շատ փախստականներ և Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա ձգվող խաթարված մատակարարման շղթա։ Թրամփը աննկատելիորեն միջնորդեց Հայաստանի միջով անցնող առևտրային միջանցքի ստեղծման հարցում, որն ամբողջությամբ շրջանցում է Իրանը։ Վեց ամիս առաջ քիչ իմաստ ունեցող գործարքը, այժմ թվում է, թե նախատեսված է հենց այս պահի համար»,- գրել է նա։
Հարցազրույցի հայերեն թարգմանությունը՝ ՇՈՒՏՈՎ։
Տեսանյութը՝ այստեղ։

