Եվրոպան բաց կլինի ոչ բոլոր միգրանտների առաջ. Լեհաստանի վարչապետ

ԵՄ-ը պատրաստվում է Մերձավոր Արևելքից անօրինական միգրանտների մեծ հոսքի, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթնաժողովից հետո։

«Մենք քննարկում անցկացրինք մի խումբ երկրների հետ, որտեղ Իտալիայի և Դանիայի վարչապետների հետ միասին համոզեցինք մեր գործընկերներին հստակ հայտարարել, որ Եվրամիությունը, պատերազմի և աշխարհաքաղաքական ճգնաժամի պատճառով, բաց չի լինի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միգրացիա անել։ Մեզ հաջողվեց համոզել Եվրահանձնաժողովին և մյուս գործընկերներին, որ չենք կրկնի 2015 թվականի սխալները», – ասել է նա։

Այնուամենայնիվ, դեռևս դժվար է կանխատեսել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ճշգրիտ հետևանքները, նշել է Տուսկը։