Կոլումբիայի նախագահը վարձկանների ներգրավման դեմ օրինագիծ է ընդունել
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հաստատել է վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և մարզման դեմ 1989 թվականի միջազգային կոնվենցիան վավերացնող օրինագիծը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի խորհրդարանի անդամ Ալեխանդրո Տոռոն։
«Հիանալի նորություն։ Նախագահ Գուստավո Պետրոն ստորագրել է 2026 թվականի մարտի 17-ի 2569 օրենքը, որն արգելում է կոլումբիացի վարձկանների օգտագործումը»,-գրել է օրինագծի համակարգող Տոռոն։
2025 թվականի դեկտեմբերի 3-ին Կոլումբիայի Կոնգրեսը հաստատել է վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և մարզման դեմ 1989 թվականի միջազգային կոնվենցիան վավերացնող օրինագիծը։
Նախաձեռնությունը ներկայացրել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները։ Այնուհետև փաստաթուղթը ներկայացվել է նախագահին՝ վերջնական հաստատման համար։

