Հայաստանի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Հայաստանի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացում: Այս մասին ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Երբ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական պառլամենտի ստրասբուրգյան շենքում ճոռոմաբանում էր Հայաստանի եվրոպական ապագայի և ԵՄ-ին անդամակցելու մասին՝ նա և եվրոպացի դեպուտատները այդ պահին շատ լավ գիտեին, որ կես ժամ հետո Եվրոպական պառլամենտում լինելու է մի կարևորագույն փաստաթղթի շուրջ քվեարկություն, որը կոչվում է «Եվրոպական միության ընդլայնման ռազմավարություն»:
Ես գտա այդ փաստաթուղթը: Այդ փաստաթղթում ոչ մի խոսք չկա այն մասին, որ Հայաստանը ունի Եվրոպական Միության անդամության հեռանկար, այնինչ Բալկանների, Մոլդովայի, Ուկրաինայի պարագայում դա գրված է մի քանի տեղ և պարզ տեքստով:
Մանրամասները՝ տեսանյութում

