«Վերելք»․ ԵԹԵ ՊԼԱՆ Ա-Ն ՉՀԱՋՈՂՎԻ․․․ (տեսանյութ)

Երրորդ հանրապետության ոչ մի ընդդիմադիր շարժում, ընտրարշավ չի ունեցել պլան Բ՝ այսինքն քայլերի համակարգ այն դեպքի համար, եթե պլան Ա-ն չհաջողի։ Դրանք բոլորը միայն հուսահատության են հանգեցրել, քանի որ մեր քաղաքական մտածողությունը գծային է։ 

Իսկ հիմա ընտրարշավի նախապատրաստվողները ունե՞ն անելիքների ծրագիր ընտրությունների արդյունքում իշխանությունը չվերցնելու դեպքի համար։ Ի՞նչ են անելու նրանք իրենց ակտիվացրած մարդկանց հետ, թողնելո՞ւ են բախտի քմահաճույքին ու ձեռքերը լվա՞ն։

Եթե իրենք չունեն, ապա եկեք մենք ինքներս մշակենք քայլերի պահանջվող համակարգը և սկսենք իրագործել այսօրվանից, որպեսզի պլան Ա-ի չհաջողելու պարագայում հուսահատության անդունդում չհայտնվենք։

Մանրամասները՝ տեսանյութում