Թեթևակի խուճապ Վաշինգտոնում
Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ քվեարկությունից առաջ գաղտնի ճեպազրույցի մասնակցելուց հետո դեմոկրատ սենատորները խուճապի մեջ են։ Կոնեկտիկուտից սենատոր Ռիչարդ Բլումենթալը հայտարարել է. «Այս ճեպազրույցից հետո ես մտահոգված եմ առավել, քան երբևէ։ Խոսքը ցամաքային զորքերի տեղակայման մասին է»։ Սենատոր Էլիզաբեթ Ուորենը ճեպազրույցից հետո գրել է. «Իրավիճակը շատ ավելի վատ է, քան մենք կարծում էինք։ Թրամփը պատերազմը շարունակելու ոչ մի ծրագիր չունի ։ ԱՄՆ-ի համար որևէ սպառնալիք չկար, և այս անօրինական պատերազմի համար որևէ պատճառ չկար»։
Այս ամենը մատնանշում է Թրամփի նկատմամբ աճող քաղաքական ճնշումը և նրա պարտության, իսկ գուցե նաև մոտալուտ իմպիչմենտի հեռանկարը։
Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

