Թրամփը չի բացառել ամերիկյան զորքերի ուղարկումն Իրան․ The New York Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ վարելու փորձերը ձախողվել են.
«Իրանը մտադիր չէ դադարեցնել ուրանի հարստացումը», – ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նաև չի բացառել ամերիկյան զորքերի ուղարկումն Իրան․ The New York Times
«Ես այն նախագահներից չեմ, որ ասում են՝ ցամաքային զորքեր չեն լինելու։ Ես դա չեմ ասում: Ես ասում եմ, որ դա, հավանաբար, անհրաժեշտ չի լինի: Բայց եթե անհրաժեշտություն առաջանա»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ պատերազմի նախարարության ղեկավարն էլ իր հերթին նշել է․ «Մենք այլևս պաշտպաններ չենք։ Մենք մարտիկներ ենք, որոնք պատրաստ են սպանել թշնամիներին և կոտրել նրանց կամքը»։

