«Ռուբիոն ինձ ասաց՝ մենք չենք հարվածել Խամենեիին»․ ԱՄՆ-ը արդարանո՞ւմ է

Ես խոսել եմ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, ով «շատ հստակ հասկացրել է, որ մենք հարված չենք հասցրել Խամենեիին և հարվածներ չենք հասցրել Իրանի ղեկավարությանը»։ Այս մասին CBS News ալիքին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետական Մայք Թըրները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։ Հարձակման ընթացքում սպանվել է նաև Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին։