Իսրայելի ուղղությամբ արձակվել է իրանական բալիստիկ հրթիռների առաջին ալիքը

Իսրայելում տագնապի ազդանշաններ են հնչել իրանական բալիստիկ հրթիռների առաջին ալիքի արձակումից հետո։ Հաղորդվում է, որ արձակվել է մոտ 30 հրթիռ։

Իսրայելը փակել է իր օդային տարածքը Իրանի վրա կանխարգելիչ հարված հասցնելուց հետո։ Թել Ավիվի օդանավակայանը կարող է փակ մնալ մուտքային և ելքային չվերթների համար մինչև մարտի 3-ի առավոտը, հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

Երկրի բնակչությանը նախնական նախազգուշացում է տրվել հնարավոր սպառնալիքի մասին, և բոլորին խորհուրդ է տրվում ապաստան գտնել։