Հայաստանը ռուսական ռազմաբազան դուրս բերելու ծրագրեր չունի. Փաշինյան (տեսանյութ)
Հայաստանը 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու ծրագրեր չունի, հայտարարել է Փաշինյանը Վարշավայում։
Այս մասին Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմական ներկայության վերաբերյալ հարցին:
«Բնականաբար, մենք շնորհակալ ենք ՌԴ-ին այնտեղ ներկայության համար, որպես նորանկախ պետություն 90-ականների սկզբին մենք կարողություն չունեինք այդ տեսակի ծառայությունը մատուցելու, բայց մենք ներկայում կարող ենք և զարգացնում ենք մեր կարողությունները։
Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազային, մենք որևէ պլան, ծրագրեր չունենք, մտահոգություններ էլ չունենք կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ Հայաստանը սերտ գործընկեր է Ռուսաստանի հետ։

