ԱՄՆ-ը պատրաստ է առաջիկա օրերին հարված հասցնել Իրանին. CBS NEWS
Ազգային անվտանգության համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են, որ երկրի զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Իրանին արդեն փետրվարի 21-ին, գրում է CBS News-ը։
Հեռուստաալիքի զրուցակիցները հստակեցրել են, որ Իրանի նկատմամբ ցանկացած գործողության ժամկետները, հավանաբար, դուրս կգան գալիք հանգստյան օրերի շրջանակից։ Նրանք նշել են, որ Դոնալդ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել։
Հիշենենք, որ փետրվարի 17-ին Ժնևում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։

