Հայաստանի 2 վաղեմի բարեկամներ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
«Երկու մեծ ժողովուրդներ, երկու ռազմական և տեխնոլոգիական տերություններ, Հայաստանի երկու վաղեմի բարեկամներ»,- X-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Նա տարածել է նաև Ֆրանսպրես գործակալության գրառումը, որտեղ ասված է. «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի սկսում է եռօրյա այցը Հնդկաստան, որտեղ բանակցությունները կկենտրոնանան արհեստական բանականության ոլորտում համագործակցության և Dassault Rafale կործանիչներ գնելու բազմամիլիարդանոց գործարքի վրա»։

