Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին. ArmLur.am

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` քիչ առաջ Մարտի 1-ին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին ու ևս նախկին պաշտոնատար անձի։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն Հակակոռունցիոն կոմիտեում 2008-ի Մարտի 1-ի քրեական վարույթով ուշագրավ գործընթացներ են սպասվում:

Ասել է, թե նախաքննական մարմինը բացի նախկին պաշտոնյաների գործերը դատարան ուղարկելուց այլ գործընթացների էլ է նախապատրաստվում։