Մոսկվան և Բաքուն քննարկում են հետագա համագործակցությունը

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ:

Ռուսական կողմի հաղորդմամբ հաստատվել է դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին համապատասխան կապերի հետագա զարգացման հանձնառությունը։

Բացի այդ, Մոսկվայի տվյալներով, Գալուզինն ու Մուստաֆաևը քննարկել են հետագա շփումների ժամանակացույցը: