Ներսում Փաշինյանի առանձնազրույցն է Վենսի հետ, դրսում՝ գերիների վերադարձի պահանջով բողոքի ակցիան
«Առանձնազրույց՝ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ»։ Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով լուսանկար։ Իսկ նախագահական նստավայրի մոտ շարունակվում է բողոքի ակցիան, նպատակը՝ ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման հարցին, մասնավորապես Դի Վենսից պահանջել, որպեսզի Բաքու այցելությանը անդրադարձ կատարվի հայ գերիների ազատ արձակման խնդրին։

