Ալիևն ընդունել է ԱՄՆ հրեական կազմակերպությունների անդամներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է ԱՄՆ հրեական խոշորագույն կազմակերպությունների նախագահների համաժողովի նախագահ Բեթսի Բերնս Քորնի գլխավորած պատվիրակությանը:

ԱԶԵՐԹԱՋ պետական լրատվական գործակալության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Բեթսի Բերնս Քորնը գոհունակություն է հայտնել մեծ պատվիրակությամբ այցելելու կապակցությամբ՝ քննարկելու համագործակցության ընդլայնման հարցերը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը, ինչպես նաև վերջինիս լավ հարաբերությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հետ:

Բեթսի Բերնս Քորնը շնորհավորել է անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման գործում գրանցված հաջողությունների կապակցությամբ:

Նշելով, որ Ադրբեջանն ու Հայաստանն արդեն սովորում են ապրել խաղաղության պայմաններում՝ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ խաղաղության և կայունության ապահովումը զգալի ներդրում կունենա տարածաշրջանի զարգացման գործում, ինչպես նաև նշել է TRIPP-ի և փոխկապակցվածություն այլ նախագծերի կարևորությունը տարածաշրջանային համագործակցության ընդլայնման տեսանկյունից»: