Բերդի զինվորական հոսպիտալը կլուծարվի. զինծառայողների բուժսպասարկումը կիրականացվի Բերդի ԲԿ-ում

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 5–ի նիստում որոշում կայացրեց  ՀՀ պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի գործունեությունը կդադարեցնել, փոխարենը կգործի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ը։

Մասնավորապես, առաջարկվում է Բերդի տարածաշրջանում գործող ՊՆ զորամասերի և ստորաբաժանումների բուժապահովման խնդիրների կատարումը հանձնարարել «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։

Նշենք, որ Բերդում տեղակայված ՀՀ ՊՆ զորային կազմավորումների բուժապահովումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով 2000–ին զորամասի մասնագիտացված բուժկետի հիման վրա ստեղծվել էր Առանձին բժշկական ջոկատ: