Հայաստանը դեռևս հարցեր ունի ՀԱՊԿ-ի վերաբերյալ․ Ալեն Սիմոնյան
Հայաստանը ՀԱՊԿ-ի վերաբերյալ դեռևս հարցեր ունի, որոնց պատասխանը Երևանում այդպես էլ չեն ստացել։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Մենք հարցեր ունենք, որոնց պատասխանները դեռևս չենք ստացել։ Դրանք բազմիցս բարձրացվել են», – ասել է Սիմոնյանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

