Ովքեր են հավանական եպիսկոպոսները, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Իրավաբան Աբրասիմ Աթոյանը ներկայացրել է այն հավանական եպիսկոպոսներին, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և որոնց մեղադրանք ներկայացնելու նպատակով այսօր կանչել են ՀՀ քննչական կոմիտե:
«Կարծում եմ մեղադրանքների շարքը շարունակական է լինելու՝ հաջորդիվ մեղադրանքներ կառաջադրվեն նաև ԳՀԽ-ի աշխարհական անդամներին, ապա նաև ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ,-գրել է նա, ապա թվարկել։
-Նշված եպիսկոպոսներն են.
- Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան՝ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն,
- Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան՝ Գուգարաց թեմի առաջնորդ,
- Տ․ Կիրակոս եպիսկոպոս Դավթյան՝ Վիրահայոց թեմի առաջնորդ,
- Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյան՝ Սյունյաց թեմի առաջնորդ,
- Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան՝ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն,
- Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյան, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն»։

