Աբու Դաբիում բանակցությունները կարող են տևել մեկ օրից ավելի. Պեսկով
Աբու Դաբիում բանակցությունների մանրամասները կքննարկվեն մինչև բանակցությունների վերսկսման օրը, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը չի բացառել, որ Աբու Դաբիում բանակցությունների նոր փուլը, անհրաժեշտության դեպքում, կարող է տևել մեկ օրից ավելի։

