Նրանք զոհվեցին՝ դիմակայելով Ադրբեջանի ագրեսիային․ շարունակելու եմ պաշտպանել հայ ժողովրդին․ Բուայե

Հայաստանը հարգանքի տուրք է մատուցում հայրենիքի համար ընկած իր զինվորներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն։

«Նրանք զոհվեցին՝ դիմակայելով Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի ագրեսիային, միջազգային հանրության չափազանց հաճախ հանցակից անտարբերության պայմաններում։

Շարունակելու եմ պաշտպանել հայ ժողովրդին»,- գրել է նա։