Ոչինչ նշանակություն չունի, եթե չունենք խաղաղություն և անվտանգություն, եթե չունենք կարողություն պաշտպանելու ինքներս մեզ. Արման Թաթոյան (տեսանյութ)
Արման Թաթոյանը գրել է. «4 քայլ դեպի ապահով խաղաղություն:
Մեր առաջարկները ուժեղ Հայոց բանակի ու անվտանգության մասին:
Ոչինչ նշանակություն չունի, եթե չունենք խաղաղություն և անվտանգություն, եթե չունենք կարողություն պաշտպանելու ինքներս մեզ։
Մենք պատասխանատու ենք մեր քաղաքացիների առաջ, խոնարհվում ենք մեր հերոսների սուրբ հիշատակի առաջ և պարտական ենք նրանց ընտանիքներին։
Շնորհավո´ր տոնդ, Հայոց բանակ»:

