Հայաստանը պետք է դիտարկի ընտրություններում «մոլդովական սցենարի» մասին Կալասի դիտարկումները․ Լավրով
Հայաստանը պետք է դիտարկի Կալասի՝ ընտրություններում «մոլդովական սցենարի» մասին դիտարկումները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը բացահայտորեն խոստովանում է, որ Հայաստանում կայանալիք ընտրությունների ժամանակ կիրականացվի մոլդովական սցենարը, ապա եթե ես լինեի հայ հասարակության տեղը, լրջորեն կքննարկեի դա», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Նա հիշեցրել է, որ «մոլդովական սցենարը» ենթադրում էր ամենակոպիտ ընտրակեղծիքներ, քանի որ Սանդուի կուսակցությունը պարտվել է երկրի ներսում՝ ստանալով ձայների ընդամենը 44%-ը, և կարողացել է իր հաղթանակի մասին հայտարարել միայն Եվրոպայի ընտրատեղամասերում կոպտագույն մանիպուլյացիաների շնորհիվ։

