ԱՄՆ գերիշխանության դարաշրջանն ավարտվել է. New York Times
ԱՄՆ միաբևեռ գերիշխանության դարաշրջանն ավարտվել է, և դրա փոխարեն ի հայտ է գալիս նոր աշխարհակարգ, գրում է New York Times թերթը:
«Միացյալ Նահանգները մնում է շատ հզոր երկիր, որը կարող է ուրիշներին իր կամքին ենթարկել, սակայն նրա միաբևեռ գերիշխանության օրերն ավարտվել են։ Թրամփի վարչակազմի ագրեսիան լավագույնս կարելի է հասկանալ որպես ծայրահեղ միակողմանիության աճ։ Իրոք, մշուշի մեջ սկսում են ի հայտ գալ փոխազդեցության նոր մոդելներ։ Ամերիկայի համաշխարհային գերիշխանության մարմանը զուգընթաց, ի հայտ է գալիս նոր աշխարհ՝ անկախ նրանից, թե դա Վաշինգտոնին դուր է գալիս, թե ոչ»,- գրում է թերթը։
Թերթն ընդգծում է, որ G20-ը և BRICS-ը կարող են դառնալ համաշխարհային մակարդակով ճգնաժամերի կառավարման համակարգող մարմիններ՝ իդեալական կերպով լրացնելով բարեփոխված ՄԱԿ-ը։

