Բոլորիս աղոթքն է, որ Երկնավոր Տերը զորակից լինի Հոգեշնորհ Հայր Սուրբին․ Արարատի Սուրբ Ամենափրկիչ
Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր դասը ջերմորեն շնորհավորում է Մասյացոտնի թեմի նորանշանակ բարեխնամ առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին:
«Բոլորիս աղոթքն է, որ Երկնավոր Տերը զորակից լինի Հոգեշնորհ Հայր Սուրբին՝ առաջնորդական դժվարին առաքելության ճանապարհին՝ ի նպաստ Մասյացոտնի թեմի զորացման և հավատացյալների հոգևոր կյանքի առաջընթացի»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

