Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդի անվանակոչության օրը կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

Արագածոտնի թեմից հայտարարում են․

«Հունվարի 15-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը։

Այդ օրը նաեւ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոս Պռոշյանի անվանակոչության օրն է։

Թեմում Սուրբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Նույն օրը Արագածոտնի թեմը կազմակերպում է տոնի հետ առնչվող ուխտագնացություն-խաչերթ Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի Հովհաննավանք, ուր ամփոփված են Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները։

Այս մեծ Սուրբի տոնի առիթով Վեհափառ Հայրապետի օրհնությամբ հավատացյալների երկրպագության և օրհնության համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագածոտնի թեմ է բերվելու Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքը։

Ուխտագնացություն-խաչերթը կմեկնարկի ժամը 09։00-ին ընդհանրական խոստովանությամբ՝ Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Պատարագի սկիզբը ժամը 10։30։

ՀԱՅՑՈՒՄ ԵՆՔ ԱՄԵՆՔԻԴ ԱՂՈԹԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»։