ՔՊ-ն առաջարկել է Գյումրու բոլոր մանկապարտեզները դարձնել անվճար
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ավագանու նիստում առաջարկել է համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզները դարձնել անվճար: Այս մասին գրել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը։
«Կառավարությունը հաջորդ տարի 437 մլն դրամ ավել դոտացիա կտրամադրի Գյումրուն, ինչը թույլ կտա լիարժեք իրականացնել առաջարկը:
Ներկա պահին մանկապարտեզ հաճախող 2500 երեխայից գանձվող վարձավճարի ընդհանուր չափը տարեկան 120 մլն դրամ է:

