Դեսպան Ղևոնդյանը և Ղազախստանի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի պաշտպանության նախարար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովի հետ՝ քննարկելու պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։
«Հանդիպմանը Ղազախստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը ներկայացվել է Ղազախստանում Հայաստանի դեսպանությանը կից նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Արայիկ Նորոյանը Հաջորդած զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, որոնք երկկողմ փոխգործակցությունն իրականացնում են ծրագրային հիմքի վրա։ Անդրադարձ է կատարվել համագործակցության իրավական հենքի ընդլայնման հարցերն, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

