Դուք գիտե՞ք, որ մայրական կաթը, երեխայի սեռով պայմանավորված, տարբեր է լինում

Դուք գիտե՞ք, որ կախված բալիկի սեռից՝ մայրիկի կաթը կարող է լինել տարբեր, քանի որ այն հարմարվում է երեխայի կարիքներին:

Եթե նորածինը տղա է, ապա մոր կաթը խիտ է, հարուստ ճարպերով և սպիտակուցներով. 

ընդհակառակն, 

եթե աղջիկ է՝ կաթն ավելի առատ է և հարուստ է կալցիումով։ 

Նույնը վերաբերում է նաև այն դեպքին, երբ երեխան սթրեսի մեջ է կամ հիվանդ։ Մոր մարմինը ժամերի ընթացքում սկսում է արտադրել այս հիվանդության համար հատուկ հակամարմիններ կամ փոխում է հորմոնների մակարդակը, ինչպիսին է կորտիզոլը,՝ ազդելու նրա վարքագծի վրա։

Իսկ ինչպե՞ս է այն տեղի ունենում:

Գիտնական Քեյթի Հինդը ցույց է տվել, որ ամեն անգամ, երբ երեխան կաթ է խմում, այն որոշակի ազդանշաններ է ուղարկում մոր մարմնին։ Սա տեղի է ունենում այսպես կոչված հետադարձ հոսքի միջոցով: Այն պահին, երբ երեխայի թուքը ներծծվում է մոր պտուկի կողմից, ներսում հայտնվելուց հետո մարմինը վերլուծում է նյութը կենսաբանական սկաների միջոցով՝ ակտիվացնելով ներքին լաբորատորիա, որը կարող է իրական ժամանակում կարգավորել ճարպերը, սպիտակուցները, հորմոնները և հակամարմինները։

 Բժիշկ՝ Հասմիկ Լալայանի ֆեյսբուքյան էջից