Եթե Կճոյանը ենթարկվում ա՝ ինքնիշխան եպիսկոպոս ա, եթե Եզրասը չի ենթարկվում՝ գործակալ եպիսկոպոս ա. Գոռ Մադոյան
Հրապարակախոս, խմբագիր «Թարգի լաո» և «Չարքասթ» փոդքասթների համահիմնադիր Գոռ Մադոյանը գրում է. «Ձեզ դո՞ւր ա գալիս այս մթնոլորտը:
Եթե Ֆրանսիայի թեմակալը Մակրոնից ստանա մեդալ, ինքնիշխան ա:
ԱՄՆ-ի թեմակալը Թրամփից ստանա՝ ինքնիշխան ա:
Եթե Եզրասն ա հանդիպում, դա դիվանագիտություն ու բալանսավորում չի:
Եթե Կճոյանը ենթարկվում ա, ինքնիշխան եպիսկոպոս ա:
Եթե Եզրասը չի ենթարկվում, գործակալ եպիսկոպոս ա:
Եթե իշխանությանը կողմ չես, գործակալ ես կամ հիբրիդային թշնամի:
Եթե կողմ ես, ինքնիշխան ես:
Եթե ընտրում ես իշխանությանը խաղաղության կողմնակից ես:
Չես ընտրում՝ խաղաղությանը դեմ ես»:

