Երկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ է արձակվել «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ Հովեյանը (տեսանյութ)

«Երկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ արձակվեց «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ Հովեյանը:

  • Նա անհիմն կերպով ձերբակալվել, ապա ապօրինաբար կալանավորվել էր հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանի շենքի առջև տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում` շինծու և չհիմնավորված մեղադրանքով:

«Արթիկ» ՔԿՀ-ից Կարուշի ազատ արձակման այս կադրերից երևում է, որ մեր մարտական ընկերոջ ու գաղափարակցի տրամադրությունը տեղն է, կամքն` անկոտրում: Պայքարը շարունակվո´ւմ է»,- ասվում է «ՀայաՔվեի» հայտարարության մեջ: