ԵԱՏՄ-Իրան. համագործակցության ամրապնդում
ԵՏՀ ներկայացուցիչները մասնակցել են «Եվրասիա էքսպո» միջազգային ցուցահանդեսի (2026 թ.փետրվարի 1-4) և Իրանի և Եվրասիական տնտեսական միության տնտեսական համագործակցության առաջին համաժողովի շնորհանդեսին, որը տեղի է ունեցել Ռուսաստանում Իրանի դեսպանատանը:
«Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու պայմաններում նման միջոցառումների ձևաչափերը թույլ են տալիս առարկայական քննարկել առևտրի, լոգիստիկայի և արգելքների վերացման հարցերը», – նշել է ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Սերպիկովը:

