Երթևեկության կազմակերպման փոփոխություն Պուշկինի փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝ Պուշկինի փողոցում՝ Պուշկինի-Սարյան  փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: