Մոլագարի աշխատաոճը խափանվում է
Նա, որպես դեղին թերթի խմբագիր, իսկ հետո, որպես Հայաստանի դեղին վարչապետ, իր զինանոցում ունեցել է մեկ հիմնական գործիք, մարդկանց վարկաբեկելու միջոցով հասնել իր նպատակներին: Դիտարկենք այդ գործիքի կիրառման մեթոդոլոգիան:
Մարդկանց վարկաբեկման եղանակով ահաբեկելու համար պետք է երկու հիմնական նախապայման.
- հանրությունը պետք է ունենա որոշակի արժեքային համակարգ, բարոյական չափանիշներ և նորմեր,
- պետք է լինի հանրային պախարակման երևույթ:
Այս երկու նախապայմանի դեպքում, որևէ անձի պետք է մեղադրել այդ հանրային նորմերի ու բարոյական չափանիշների խախատման մեջ, որից հետո կազմակերպել հանրային պախարակում: Հին Հունաստանում դա կոչվում էր Օստրակիզմ, երբ պոլիսի հանրային ժողովը՝ Ագորան, որևէ անձի վտարում էր քաղաքից որպես հանրության բարոյականության ու չափանիշների համար վտանգ ներկայացնող անձ:
Մոլագարը ողջ կյանքում օգտագործել է այդ մեթոդոլոգիան, սակայն հիմա դա սկսել է չաշխատել: Հրապարակում է կոմպրոմատներ, ԱԱԾ արխիվի նյութեր (ինչը պետական հանցագործություն է) և հանկարծ դա այլևս զանգվածի վրա ազդեցություն չի ունենում:
Որն է պատճառը:
Պատճառը շատ պարզ է, ինչպես ասացինք, Օստրակիզմի համար նախ պետք է լինի կազմակերպված հանրություն, բարոյական չափանիշներ, և հանրային կարծիք, որպեսզի այդ գործիքների միջոցով հնարավոր լինել հեղինակազրկել մարդուն: Սակայն Մոլագարի 7 տարվա իշխանությունից հետո այդ ամենն արդեն հարցականի տակ է:
- Ընդհանրական հանրություն այլևս չկա, այլ կան միմյանց հանդեպ թշնամի հատվածներ,
- բարոյական չափանիշներն այլևս ոչնչացված են՝ դավաճանությունն արդեն նորմալ երևույթ է, պարտությունը հաղթանակ է, Հայրենիք հասկացությունը փլուզում է, տարերային եղանակով սեքսուալ հեղափոխություն է խրախուսում, թմրամոլությունն արդեն լայնամաշտաբ չափերի է հասել, չշարունակենք այս երկար շարքը:
Նման պարագայում դժվար է հանրային պախարակում կազմակերպել ու մարդկանց Օստրակիզմի ենթարկել: Որքան է չչարչարվի Մոլագարը, նրա հիմնական գործիքն այլևս չի աշխատում, իսկ այլ գործիք նա չունի, բացի բռնությունը, որի հնարավորությունները սահմանափակ է:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

