«Ինքնախոստովանական ցուցմունք»․ Լավրովը մեկնաբանել է Մոլդովայի օրինակով Հայաստանին ԵՄ օգնության մասին Կալլասի հայտարարությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ինքնախոստովանական ցուցմունք է անվանել ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ն կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Օրերս Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալlասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը «կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել ենք Մոլդովայում»։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք», – մեկնաբանել է նախարարը «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստում։

