Ժամերգությանն արցախցիների մասնակցությամբ պարզ կլինի՝ որքանով են աջակցում Վեհափառին. Ռոման Երիցյան (տեսանյութ)

«Լրագրողներից մեկն այսօր ինձ հարց է տվել, թե ինչպես են արցախցիները վերաբերվում նրան, որ Արցախի հոգևոր թեմի առաջնորդը ներառված լինելով 10 տիրադավ հոգևորականների շարքում, կաթողիկոսից պահանջում է հեռանալ Մայր Աթոռից. ես անկեղծ չգիտեի, թե ինչ պատասխանել այդ հարցին»,-Facebook–ի էջի ուղիղ եթերում հայտարարել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

«Ասացի, որ ժամերգությանն այսօր արցախցիների թվաքանակով պարզ կլինի, թե որքանով են աջակցում Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Կուզեի նաև արցախցիներից լսել, թե ինչպես են վերաբերվում այն անձին, որը պահանջում է Վեհափառի հրաժարանը, որը արցախցիների հարցը միշտ պահել է ուշադրության կենտրոնում, միջազգային հարթակներում ամենաշատն է բարձրացրել Արցախի հարցը։ Ես ժամը 16։00-ին լինելու եմ Մայր Աթոռում և կուզեի տեսնել արցախցիների կարծիքն այս ամենի վերաբերյալ»,-նշել է Ռոման Երիցյանը։