Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 19-23-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին հյուսիսային՝ 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։