Օգոստոսի 8-ին Հայաստանի վրայով բուլդոզերով անցան․ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանս
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ահա ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի այսօրվա մի գրառում, որը նա թողել է փորձագետ Թոմաս դե Վաալի հոդվածի տակ։ Ստորեւ նրա սենսացիոն գնահատականն է TRIPP-ի կամ «Թրամփի ուղու» վերաբերյալ։
«Օգոստոսյան հանդիպումը Սպիտակ տանը իսկապես ցուցադրական էր՝ առանց պատշաճ նախապատրաստության։ Հայաստանը փշրեցին, վրայով բուլդոզերով անցնելով, և փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ։
Հայ գերիները դեռևս պահվում են Բաքվում, իսկ Ղարաբաղից հայ փախստականները գործնականում լքված են։ Եթե Մինսկի խմբի միջնորդները բավարար ճնշում չէին գործադրել կողմերի վրա, ապա այժմ նրանք (գոնե ԱՄՆ-ն) ահռելի ճնշում են գործադրել, բայց անհավասար։
Երբ փոխզիջում փնտրելու ժամանակը հասավ, կողմերը կարող էին դա անել կամ չէին անելու։ Այն, ինչ մենք հիմա ունենք, այն է, ինչ մենք ստանում ենք, երբ դիվանագիտությունը ձախողվում է, և սկսվում է պատերազմ։
Սա հաղթողների թելադրված համաձայնություն է, որը պարտադրվել է մի «զոռբայի» կողմից, որը չէր կարողանում ճիշտ արտասանել «Ադրբեջան» բառը և կարծում էր, որ մյուս երկիրը կարող է լինել «Ալբանիա»։ Կներեք, որ ստիպված եմ ասել այս ամենը»»։

