Կարևորում ենք Հայաստանի և Ադրբեջանի շահերը, մենք էլ այդ ամենից ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե

Ադրբեջանը Վրաստանի հատուկ բարեկամն է, և երկու կառավարությունները զարգացրել են բացառիկ բարեկամական հարաբերություններ։ Armiya.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մեզ համար կարևոր են ադրբեջանական և հայկական կողմերի շահերը։ Մենք նույնպես ունենք մեր սեփական շահերը, և ես կարծում եմ, որ բանակցությունների արդյունքների հիման վրա մենք հեշտությամբ կգտնենք լավագույն լուծումը, որը կծառայի երեք երկրների շահերին», – ասել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը հավելել է, որ կողմերը բանակցություններ են վարում նաև Հարավային գազային միջանցքի շուրջ։

«Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունները լավատեսության հիմք են տալիս, և վրացական կողմը հույս ունի փոխշահավետ համաձայնության հասնել», – եզրափակել է նա։