«Բանակի նոր համազգեստի նմուշներն ընդունվում են փորձարկման»․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե բանակի համազգեստի նմուշներն ընդունվում են փորձարկման՝ կից տեսանյութ հրապարակելով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ․

Նա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է զինվորական նոր համազգեստի հարցը։

«Ես ճիշտ եմ, չէ՞, հասկանում, որ առնվազն դիզայնի էլեմենտները հատուկ արված են մեզ համար և մեր պատվերով»,- հետաքրքրվել է վարչապետը:

«Այո՛, պարոն վարչապետ, կոչվում է հայկական կոմուֆլյաժ. այն ամբողջությամբ մեր պատվերով է, մեր պայմանների համար նախատեսված»,- նշել է պաշտպանության նախարար Պապիկյանը։