Ֆինլանդիայի վարչապետը վախենում է Ռուսաստանից

Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է կներկայացնում ՆԱՏՕ-ի երկրների համար: Նրա խոսքերը մեջբերում է Financial Times-ժը։

«Մենք գիտենք, որ երբ Ուկրաինայում խաղաղություն հաստատվի, Ռուսաստանը կշարունակի սպառնալիք ներկայացնել։ Ակնհայտ է, որ նրանք պլանավորում են իրենց զինված ուժերը վերաբաշխել մեր սահմանին և Բալթյան սահմանին»,- ասել է քաղաքական գործիչը։

Օրպոն կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամներին համերաշխություն ցուցաբերել դաշինքի արևելյան թևի երկրների նկատմամբ, որոնք կտրուկ ավելացրել են պաշտպանության ծախսերը։ Նա նշել է, որ այդ երկրները շարունակում են մնալ Ուկրաինայի առաջատար ֆինանսական ներդրողները ՀՆԱ-ի առումով, չնայած նրանցից շատերի առջև ծառացած տնտեսական դժվարություններին։