Արդյո՞ք ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ
Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք։
ԵՄ պաշտոնյաները փաստացի ընդունում են Փաշինյանի իշխանության խնդրանքով ՀՀ ներքին գործերին միջամտելու մտադրության մասին։
Հիմա սա կոչվում է «ինքնիշխան» քաղաքականություն։
Պատկերացնու՞մ եք, եթե ՀՀ ընդդիմությունը արտաքին որեւէ բեւեռից քարոզչական օժանդակություն խնդրեր։
Ի՞նչ կասեին նիկոլիստները…էլ «շպիոն», էլ «կոշիկներ լիզող», էլ «ստրուկ», էլ «5-րդ շարասյուն»…
Արդյո՞ք հիմա Փաշինյանի ռեժիմի ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը «կոշիկներ լիզելու» կամ «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ։
Դատեք ինքներդ։
Հետո էլ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ իշխանությանն էիք պիտակավորում,այ օտարի օրակարգ սպասարկողներ։
Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխան լինելու ու պետական շահը սպասարկելու գոնե 1 տոկոսն ունենայիք։

