Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Նովոպլատոնովկան

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովոպլատոնովկայի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

««Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումներն ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրել են Խարկովի մարզի Նովոպլատոնովկա գյուղը», – ասվում է հայտարարության մեջ։