«Վերելք». ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՄԱՀԱՏԵՆՉՈՒԹՅՈՒՆԸ (տեսանյութ)

Ախտորոշելով մեր իրականությունը և նկատելով, որ դարերի բերումով հայ ժողովրդի հոգեկերտվածքը խեղվել է և չապաքինվելու դեպքում ինքն իրեն տանելու է կործանման, աշխարհի փորձը տնտղեցի և գտա նման վիճակը հաղթահարած էլիտայի մի օրինակ։ Այն 2007-ին ներկայացրի մեր քաղհասարակությանը, բայց այնտեղից արձագանքեցին, թե իրենք ոչինչ չունեն սովորելու գերմանական նացիոնալ-սոցիալիստներից, քանի որ․․․ քանի որ․․․ Իմ արձագանքը այն ժամանակ հետևյալն էր՝ – Եթե իրենցից չսովորեք, ապա ժողովրդի և մեր երկրի կործանումն անխուսափելի է լինելու․․․ Չսովորեցինք ու եկանք հասանք այս օրվան, երբ ազգակիր հատվածից խլվել է պետությունը և ինքը հալածվում է։ Որպես այս ծանր վիճակից ելքի տարբերակ՝ օրեր առաջ «Վերելքի» մի եթեր թողարկեցի այն մասին, թե ինչպես հրեաները լինելով մեր՝ ազգակիրներիս այժմյան վիճակում, ոչ միայն չեն վերացել, այլև դիմակայել են ու հզորացել։ Եվ արձագանքը եղավ նույնը, ինչ 2007-ին էր՝ -Մենք ոչինչ չունենք սովորելու նրանցից, քանի որ․․․ քանի որ․․․

Ու ոչ մեկից սովորել չցանկանալով՝ անշեղորեն գնում ենք դեպի կործանում․․․ Ինչպե՞ս հաղթահարել այս մահատենչություն երևույթը։ 

Մանրամասները՝ տեսանյութում