Գրեթե 2500 բեռնատար Վերին Լարսում սպասում է իր հերթին

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» սահմանային անցակետում ավելի քան 2500 բեռնատար է կուտակվել։ Այս մասին տեղեկացնում է Հյուսիսային Օսիայի կառավարության մամուլի ծառայությունը։

«Վերին Լարսի անցակետում այս պահին գրեթե 2500 տարանցիկ ծանր բեռնատար կա կուտակված։ Դրանցից 2257-ը գրանցված են էլեկտրոնային հերթագրման համակարգում»։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, այլ կերպ ասած՝ ռազմավիրական մայրուղին, ներկայումս Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է։