Ուկրաինան հրաժարվել է Դոնբասում տնտեսական գոտի ստեղծելու ծրագրերից

Ուկրաինան մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը՝ ապառազմականացված ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրին։

Ֆրանսիացի պաշտոնյայի խոսքով, ով չի ցանկացել ներկայանալ, հակամարտության կարգավորման ծրագրի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևին առաջարկել է ազատ տնտեսական գոտի ստեղծել ներկայումս վիճելի տարածքներում: Այս գոտին, ինչպես սպասվում է, ապառազմականացվելու է: Politico-ի տվյալներով՝ Ուկրաինան մերժել է այս առաջարկը։

Սակայն, դեկտեմբերի 12-ին հրատարակությունը հայտնել է, որ հենց Ուկրաինան է առաջարկել Դոնբասում ապառազմականացված ազատ տնտեսական գոտի ստեղծել: Գաղափարն այն էր, որ այդ դեպքում ամերիկյան ընկերությունները կկարողանան ներդրումներ կատարել տարածաշրջանում: