ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի ակցիան՝ քաղբանտարկյալների հարցին ԵՄ ուշադրությունը սևեռելու նպատակով (տեսանյութ)

«Ազատություն քաղբանտարկյալներին», «Եվրոպական արժեքներ ոչ թե թղթի վրա, այլ իրական կյանքում» այս կարգախոսներով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության շենքի առջև  բողոքի ակցիա է իրականացրել։

«Սա առաջին անգամ չէ, որ մենք այստեղ ենք։ Սա խոսում է այն մասին, որ խնդիրները դեռևս լուծված չեն։ ԵՄ-ը տարիներ շարունակ արձագանել է  Հայաստանում քաղաքական ճգնաժամերին,  երբ դրանք համընկնում էին իրենց քաղաքական օրակարգին։ Մինչև 2018 թ. ԵՄ-ը հետևողականորեն  բարձրաձայնում էր մարդու իրավունքների, արդարադատության,  ժողովրդավարական չափանիշների,  խախտումների մասին։ Բայց այսօր՝  2025 թվականին, նույն ԵՄ-ը լուռ է։ Ստիպված ենք հարցնել՝ ինչո՞ւ»,- ակցիայի ժամանակ հայտարարել են մասնակիցները։

Մանրամասները՝ տեսանյութում