ԱՄՆ-ը հրավիրվել է ԵՄ-Ուկրաինա բանակցություններին

ԱՄՆ ներկայացուցիչները հրավիրված են Եվրոպական Միության առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև բանակցություններին, որոնք նախատեսված են երկուշաբթի՝ դեկտեմբերի 15-ին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«ԱՄՆ-ն նույնպես հրավիրված է եվրոպական առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Զելենսկիի միջև այսօր կայանալիք բանակցություններին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 14-ին Բեռլինի գրասենյակում սկսվել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունները։ Բանակցություններին մասնակցել են ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, Սպիտակ տան նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։