Նոր հալածանք ու քաղաքական վրեժխնդրության դրսևորում․ Վահագն Չախալյանին տեղափոխել են պատժախուց
Քիչ առաջ ահազանգ ստացա Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի շահերի պաշտպան Արթուր Առուստամյանից։ Պարզվում է` օրերս հերթական անգամ փորձ է արվել հանիրավի մեղադրանք ներկայացնել Վահագնին, որ, իբր, վերջինս ՔԿՀ աշխատակցի հետ խոսել է անունով։ Փաստաբանը մեզ հայտնեց, որ սպասել են մինչ 18 արդարների գործով վերջին դատական նիստին և այսօր նրան տեղափոխել են պատժախուց (հայտնի որպես «կարցեր»)։
Սա մեր կողմից գնահատվում է իբրև նոր հալածանք ու քաղաքական վրեժխնդրության դրսևորում Վահագն Չախալյանի նկատմամբ։ Հայտնում եմ նաև, որ, չնայած այս ամենին, Վահագնը անկոտրում է, և ոչ մի նման քայլ նրան չի կարող հետ պահել պայքարից։
Մենք ամեն ինչ անելու ենք Վահագն Չախալյանի իրավունքների պաշտպանության համար։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյան

